Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Առաջնային բուժօղակը` ուշադրության կենտրոնում

Առաջնային բուժօղակը` ուշադրության կենտրոնում
03.12.2014 | 16:55

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 3-ին այցելեցին Երևանի չորս պոլիկլինիկա:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 13 պոլիկլինիկայում տնօրեն Ռուզաննա Դուրգարյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին բաժանմունքներով, ծանոթացան նյութատեխնիկական և կադրային հագեցվածությանը: 32 405 բնակիչ սպասարկող առողջության առաջնային պահպանման այս հաստատությունը Երևանի քաղաքապետարանի ջանքերով համալրվել է նորագույն ռենտգեն սարքավորմամբ:
«Կարմիր բլուր» պոլիկլինիկայի տնօրեն Նունե Ավանեսյանը ներկայացրեց մատուցվող ծառայությունները: Նախարարը կարևորեց 2015թ. ներդրվող առողջապահական նոր ստուգայցի (Check-Up) ծրագրի արդյունավետ իրականացումը: Նա բուժանձնակազմին տեղեկացրեց, որ այն միտված է բարձրացնելու առաջնային օղակի դերը, ինչպես նաև հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլում: Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացմանը:
Երևանի թիվ 15 պոլիկլինիկայում առողջապահության նախարարը և Երևանի քաղաքապետը ծանոթացան ընթացիկ շինարարական աշխատանքներին, շրջեցին կաբինետրերով:
Նորագույն ռենտգեն սարքավորմամբ է համալրվել նաև Երևանի թիվ 8 պոլիկլինիկան: Այստեղ Արմեն Մուրադյանը և Տարոն Մարգարյանը ծանոթացան մանրէաբանական լաբորատորիայի աշխատանքներին: Այցելեցին մանկական և թերապևտիկ բաժանմունքներ: Բոլոր պոլիկլինիկաներում նախարարը հետաքրքրվեց Իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացմամբ, պատվաստումների ծածկույթի ապահովմամբ:
«Չնայած այն փաստին, որ տեսանք նոր սարքավորումներով հագեցած բժշկական կազմակերպություններ, բնակչության և առողջապական համակարգի սպասելիքները առաջնային պահպանման օղակից շատ ավելի բարձր են»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը` ընդգծելով, որ այսօր այցելած չորս երևանյան պոլիկինիկաներն էլ հագեցած են նորագույն սարքավորումներով և ունեն ախտորոշիչ լայն հնարավորություններ:
Նախարարը և քաղաքապետը առաջնային պահպանման հաստատություններում զրուցեցին այցելուների հետ:

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ